«Բավարիայի» ֆուտբոլիստուհին խաղադաշտ մտնելուց առաջ մոռացել է շորտեր հագնել
Սպորտ
«Բավարիայի» գերմանացի ֆուտբոլիստուհի Յուլիա Գվիննը «Նյուրնբերգի» դեմ կանանց Բունդեսլիգայի տասներորդ տուրի խաղում մոռացել է շորտեր հագնել խաղադաշտ մտնելուց առաջ։
Հանդիպումը կայացել է դեկտեմբերի 17-ին։ Ֆուտբոլիստուհին ստիպված է եղել փոխարինման դուրս գալ երկրորդ խաղակեսում։ Մինչ խաղադաշտ մտնելը աղջիկը լսել է թիմի մարզչի վերջին ցուցումները և հասկացել, որ շորտեր չի հագել։ 24-ամյա պաշտպանը վազել է հանդերձարան ու խաղադաշտ դուրս եկել 62-րդ րոպեին։
Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ Նշենք, որ Գվինը թիմում խաղում է 2019 թվականից։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան