«Ուժեղ տղամարդու մարմնացում»․ Միշոյի կնոջ հուզիչ շնորհավորանքը
ԺամանցՌեփեր Միշոն դեկտեմբերի 24-ին նշել է ծննդյան 39-ամյակը, ինչի առթիվ կինը՝ ամերիկաբնակ հեռուստալրագրող եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը, կիսվել է նրան ուղղված հուզիչ շնորհավորանքով։
«Նա, գուցե, մտածում է, թե գիտի՝ որքան եմ ես սիրում իրեն, բայց իմ սերն, իրականում, միլիոն անգամ ավելին է… Շնորհավորում եմ այն մարդու ծնունդը, ով ստիպում է ինձ ամենաշատը ծիծաղել, իմ ամենօրյա ոգեշնչման աղբյուրն է, ուժեղ տղամարդու մարմնացումը, իմ ամենասիրելի խենթ տեսակը, եւ, իհարկե, լավագույն հայրիկը…»,-ինստագրամյան հրապարակման ներքո անգլերենով գրել է Սոնան։