Աննա Հակոբյանը մասնակցել է Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացման արարողությանը
ՏեսանյութերՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 25-ին Մխչյան գյուղում մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
Տարոն Անդրեասյանը հանրությանը հայտնի է մի տեսանյութից, որտեղ նա, հայտնվելով շրջափակման մեջ, հրաժարվել է գերի հանձնվել, միայնակ կռվել է ադրբեջանցիների դեմ և զոհվել:
Տարոնի հարազատների ու համագյուղացիների նախաձեռնությամբ` նրա 30-ամյակի օրը, Մխչյան գյուղում, ի հիշատակ պատերազմում զոհված տղաների, տեղի է ունեցել խաչքարի օրհնման կարգ: Հանդիսավոր կերպով բացվել է նաև Տարոն Անդրեասյանի անվան պուրակն ու նրա արձանը:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել խաչքարի և արձանի մոտ, մասնակցել կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ներկայացրել են Տարոն Անդրեասյանի կենսագրությունը, անցած ռազմական ճանապարհը:
Վարչապետի տիկինը ծաղիկներ է խոնարհել նաև Տարոնի տանը` հիշատակի անկյունում: Ապա անմիջական զրույց ունեցել Տարոնի ընտանիքի անդամների հետ:
Տարոն Անդրեասյանը 44-օրյա պատերազմի ժամանակ 27 տարեկան էր: Շուրջ 5 տարի ապրել էր Ռուսաստանում: Պատերազմի ժամանակ վերադարձել էր Հայաստան և կամավորագրվել:
Տարոնը առաջնագիծ է մեկնել դասակի հրամանատարի պաշտոնով: Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր: