Հանգստացեք և նստեք ձեր տեղը, կոշտ պատասխան կստանաք, եթե հեգնական տոնով խոսեք մեր լիդերի մասին. Փամբուխչյան
Քաղաքական«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ ձեր խմբակցության անդամների ելույթները եթե դուրս կգան որոշակի տրամաբանությունից և մեխանիզմներից, շատ կոշտ պատասխան կստանան»,– այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ դիմելով «Մայր Հայաստան» դաշինքին։
«Եւ մեր քաղաքական լիդերի հետ կապված այլևս որևէ հեգնական, առավել ևս վիրավորական բան չլսենք այստեղ։ Սա այդ ամբիոնը չէ»,– ասել է նա՝ կոչ անելով նրանց «հանգստանալ և նստել իրենց տեղը»։