Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նկարահանվել է «Տանը մենակի» ոճով ամանորյա տեսահոլովակում
ՏեսանյութերՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ամանորյա ուղերձ է ձայնագրել բրիտանացիների համար, որը նկարահանվել է «Տանը մենակ» ֆիլմի ոճով։
Տեսանյութը սկսվում է պետական գործչի դատարկ գրասենյակից՝ Լոնդոնի Դաունինգ սթրիթում գտնվող նրա նստավայրում։ Նա ավարտում է իր աշխատանքը և բարձրաձայն ասում. «Այստեղ որևէ մեկը կա՞»: Համոզվելով, որ այնտեղ ոչ ոք չկա, Սունակը միայնակ վայելում է տոնական մթնոլորտը։ Նա գնդակներ է նետում Coca-Cola-ի դատարկ տարաների բուրգի վրա և ուտում թխկու օշարակով սպագետտի՝ դիտելով Սուրբ Ծննդյան՝ Էլֆերի մասին ֆիլմը։
Տեսանյութում ներկայացված է նաև Լարի կատուն՝ Դաունինգ Սթրիթի մշտական բնակիչը, ով ծառայում է՝ որպես նստավայրի գլխավոր մկնորս: Այնուհետև հեռախոսը զանգում է, և Սունակը, իբր, ծաղրում է The Sun-ի քաղաքական խմբագիր Հարրի Քոուլին՝ պատասխանելով. «Հարրի, դու սխալ համար ես հավաքել»:
1990 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Մաքոլեյ Քալկինի մասնակցությամբ «Տանը մենակ» կատակերգության ԱՄՆ-ի պրեմիերան։ Ընդհանուր առմամբ թողարկվել է այս ֆիլմաշարի երեք ֆիլմ։