102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին քննարկումները վնասակար են. Լավրով
Արտաքին Քաղաքական«Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին քննարկումները վնասակար ենք համարում»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով նախ և առաջ ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման ընդհանուր նպատակի վրա։ Մեր զինվորականներն առանցքային տարր են այս տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»,- ասել է Լավրովը։