Հուսով եմ` Երևանը գիտակցում է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացումը բերում է ինքնիշխանության կորստի. Լավրով
Արտաքին ՔաղաքականՀուսով եմ, որ Երևանը գիտակցում է, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում հանգեցնում է ինքնիշխանության կորստի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Վերջին շրջանում Երևանը զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա առանձին անդամ երկրների հետ։ Այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների։ Այն շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։ Սա չի կարող մեզ մոտ անհանգստություն չառաջացնել»,- ասել է Լավրովը։