Մահացել է Եվրամիության հիմնադիր, եվրոյի հեղինակ Ժակ Դելորը
ԱշխարհՓարիզում մահացել է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժակ Դելորը, ում անվանում են ժամանակակից Եվրոպական միության հայր ու ճարտարապետ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի դստերը։ Նրա խոսքով՝ Դելորը մահացել է իր տանը՝ քնած ժամանակ, 98 տարեկան հասակում։
«Ֆրանսիական ճակատագրի պետական գործիչ, մեր Եվրոպայի անսպառ ճարտարապետը, մարդկային արդարության համար պայքարող... Այս բոլորը Ժակ Դելորն էր: Նրա վճռականությունը, իդեալներն ու ամբողջականությունը մեզ միշտ կոգեշնչեն»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով քաղաքական գործչի մահը։
1981-1984 թվականներին Դելորը զբաղեցրել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ 1985 թվականին ղեկավարել է Եվրահանձնաժողովը։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է երեք ժամկետ՝ մինչև 1995 թվականը։