Ամանորի կապակցությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից նվերների փաթեթներ են ուղարկվել Սյունիքի մարզի մի շարք համայնքներ և Գյումրի քաղաք
ՀասարակությունԱմանորի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից նվերների փաթեթներ են ուղարկվել Սյունիքի մարզի մի շարք համայնքներ և Գյումրի քաղաք
Ինչպես հայտնեցին նախագահի աշխատակազմից, նվերների փաթեթներն ուղարկվել են Կապան խոշորացված համայնքի սահմանամերձ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի, Գորիս խոշորացված համայնքի սահմանամերձ Ներքին խնձորեսկ գյուղի և Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ գյուղի երեխաններին, ինչպես նաև Էլեկտրոնային դաշնամուր է տրամադրվել Լեհվազ գյուղին:
Ամանորյա փաթեթներ են տրամադրվել Գյումրի համայնքի անապահով, հատուկ կարիքներ ունեցող, և ԼՂ-ից բռնի տեղահանված 300 երեխաների: