Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել սահմանին. Բայրամով
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել սահմանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն ու պատվիրակությունները կարող են հանդիպել պետական սահմանին։ Ադրբեջանը նման առաջարկ է արել։
Հիշեցնեմ, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովներն արդեն երկու անգամ հանդիպել են սահմանին»,– ասել է Բայրամովը մամուլի ասուլիսի ժամանակ։