Երուսաղեմում զինված անձինք հարձակվել են հայ համայնքի անդամների վրա (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր դիմակավորված մի խումբ անձինք, թվով մոտ 30 հոգի, զինված՝ փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով: Ահաբեկիչները քարեր են սկսել շպրտել հայերի վրա:
Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:
Նշվում է, որ հարձակում գործած ութ հոգի բերման է ենթարկվել: Բերման են ենթարկվել նաև երկու հայ։