Ֆրանսիայի հետ ներկայիս հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա․ Բայրամով
Բաքվի և Փարիզի հարաբերությունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա, և դրա մեղավորը Ֆրանսիան է, քանի որ հանրապետությունը չի ցանկանում գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Ջեյհուն Բայրամովը ամփոփիչ ասուլիսում այս հարցում մեղադրել է եվրոպական երկրին, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։
«Ֆրանսիայի հետ ներկայիս հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։ Ադրբեջանը չէ մեղավորը»,- ասել է Բայրամովը։ Նա կարծում է, որ Բաքուն վերջին 30 տարիների ընթացքում շատ բան է արել Փարիզի հետ հարաբերությունները զարգացնելու համար։
«Ֆրանսիան միշտ էլ հայանպաստ դիրք է զբաղեցրել, բայց մինչև 2020 թվականը դա հմտորեն թաքցրել է։ Այսօր Փարիզն անցել է բացահայտ հակաադրբեջանական և ադրբեջանաֆոբ քաղաքականությանը», վստահ է նախարարության ղեկավարը։
Բայրամովը հայտարարել է, թե «ժամանակն է, որ Ֆրանսիան ընդունի Հարավային Կովկասում նոր իրողությունները և վերանայի իր վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը