Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՔաղաքականՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Միսակ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։