2023 թվականին կատարած լավագույն աշխատանքի համար տացել եմ շնորհակալագիր․ Էդուարդ Բաբայան
ՔաղաքականԱբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Կոտայքի մարզպետարանում այսօր խրախուսման օր էր:
«Գաղտնիք չէ, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մեծ թիվ են կազմում Աբովյան համայնքում, վերջին ամիսների ընթացքում նրանց հետ տարվող աշխատանքները, Կոտայքի մարզպետարանի հետ համագործակցությունը ծավալուն էր և պարտավորեցնող:
Մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար խրախուսվել է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմը:
2023 թվականին կատարած լավագույն աշխատանքի և ցուցաբերած պատասխանատվության համար մարզպետ Ահարոն Սահակյանից այսօր ստացել եմ շնորհակալագիր` տրված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կողմից»,– գրել է Բաբայանը: