Խաղաղության պայմանագիրը կփոխի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, բայց բոլոր հարցերը միանգամից չի լուծի. Հաջիև
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Դժվար է խոսել ստույգ ժամկետների մասին, քանի որ Բաքուն և Երևանը դեռ պետք է շարունակեն բանակցությունների գործընթացն ավարտին հասցնել», - ասել է նա՝ վստահեցնելով, որ Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
«Խաղաղության պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է։ Այն տարածաշրջանում կփոխի մթնոլորտը, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների էությունը, բայց պետք է հասկանալ, որ այս փաստաթուղթը կախարդական փայտիկ չէ և միանգամից չի լուծի բոլոր հարցերը»,-ասել է Հաջիևը։