Ֆրանսիան դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումը
Արտաքին ՔաղաքականՖրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնարարքները։ Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում ասվում է, որ սա վերջին միջադեպն է վերջին ամիսներին բռնի ծայրահեղականների բազմաթիվ հարձակումներից հետո:
Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը կարծում է, որ Իսրայելի իշխանությունները պատասխանատվություն են կրում նման բռնությունների, ինչպես նաև ստատուս քվոն փոխելու ցանկացած փորձի կանխման համար։
«Ֆրանսիան վերահաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայ համայնքի հետ և շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 զինված դիմակավորված սադրիչներ ներխուժել էին «Կովերի պարտեզի» տարածք, որի հողակտորներից մեկը 99 տարով վարձակալության էր հանձնվել գործարար Դանիել Ռուբինշտեյնին (հետագայում Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը չեղյալ հայտարարեց այդ համաձայնագիրը): Վիրավորվել են վանականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Բերման են ենթարկվել 6 սադրիչներ և հայ համայնքից երկու երիտասարդներ։