«Չե՞ք ցանկանում դառնալ երկրի ղեկավար՝ ինչպես Զելենսկին»․ հարց՝ Մարությանին
Քաղաքական«Մենք չենք սահմանափակվելու քաղաքային ընտրություններով, թիմը գնալով աճում է, կան մտորումներ ու քննարկումներ քաղաքական նոր ուժ ստեղծելու համար․ հավաքել նոր մարդկանց, երիտասարդության։ Բնականաբար քաղաքական ուժը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին»,- հայտարարել է նախկին քաղաքապատ, ավագանու անդամ Հայկ Մարությանը՝ «Ալիք մեդիա»-ի եթերում պատասխանելով հարցին՝ կա՞ ավելի ընդարձակվելու, իշխանափոխություն իրականացնելու նպատակ․ արդյո՞ք չի հավակնում դառնալ երկրի վարչապետ։