Շվարցենեգերը վերամիավորվել է Դե Վիտոյի հետ «Երկվորյակների» պրեմիերայից 35 տարի անց
ԺամանցԴերասան Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է «Երկվորյակներ» ֆիլմից իր գործընկեր Դենի Դե Վիտոյի հետ՝ ֆիլմի պրեմիերայից 35 տարի անց։ Նա Instagram-ում ընկերոջ հետ հազվագյուտ լուսանկար է ցուցադրել։
Նկարում, բացի 76-ամյա Շվարցենեգերից և 79-ամյա Դե Վիտոյից, պատկերված է նաև վերջինիս 40-ամյա դուստրը՝ Լյուսին։ Նրանք լուսանկարվել են բրոդվեյան «Ինձ դա պետք է» ներկայացման բեմում։
Շվարցենեգերը դերասանին եղբայր է անվանել և հիացել Դե Վիտոյի հիանալի խաղով։
«Լավագույն կատարումներից մեկը, որ ես տեսել եմ, իսկական հոգով: Չեմ համբերում, որ նորից միասին աշխատենք»,- գրել է նա։