Մոսկվայում հայտնի լրագրող է ծեծի ենթարկվել (լուսանկարներ)
ԱյլՄոսկվայում ծեծի է ենթարկվել լրագրող Պավել Լոբկովը։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
Լրագրողը միջադեպի մանրամասները չի ներկայացրել, սակայն նրա հակիրճ մեկնաբանությունը հուշում է, որ հարձակման պատճառը կարող է հոմոֆոբիան լինել։ Պավել Լոբկովը բացահայտ գեյ է։
«Եվ ձեզ համար Ամանորի այլ նվեր չունեմ»,- գրել է լրագրողը։
Լոբկովը չի հստակեցրել, թե արդյոք դիմել է ոստիկանություն։
Նշենք, որ 56-ամյա Պավել Լոբկովը հայտնի է НТВ հեռուստաալիքում, ինչպես նաև ռուսական մի քանի այլ լրատվամիջոցներում իր երկարամյա աշխատանքով։