«Երկրում ստեղծված իրավիճակը, բնականաբար, իր ազդեցությունը թողեց նաև համայնքային գործունեության վրա»
Բլոգոսֆերա
Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ բնակիչներ,
Մասիս համայնքում հանգրվանած սիրելի՛ արցախցիներ,
Ավարտվում է 2023 թվականը, և Ամանորը մենք կրկին դիմավորում ենք կորստի ցավով ու հուսահատված, անհանգիստ սրտով ու տագնապով:
Անցնող տարին ոչ միայն չմեղմեց հայ ժողովրդի կորստյան ցավը, այլ նաև նոր վերք ավելացրեց մեր սրտին. ամիսներ շարունակ շրջափակման պայմաններում ապրող, ամեն տեսակ դժվարություններին դիմակայող արցախցին ստիպված թողեց իր հողն ու տունը, թողեց իր բնօրրանը՝ հայրենի Արցախը:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր, առավել, քան երբևէ, մենք պետք է ուժեղ լինենք, պետք է վերագտնենք պայքարելու մեր հաստատակամությունը, պետք է ապրենք ու արարենք՝ հավատարիմ մեր ինքնությանը, երբեք չկոտրվելու ոգու ամրությանը, որպեսզի դիմագրավենք առկա մարտահրավերներին: Մենք պետք է հավատանք, որ բազմաթիվ փորձություններ հաղթահարած հայ ժողովուրդը կրկին հաղթանակներ է տոնելու:
Սիրելի՛ մասիսցիներ,
Երկրում ստեղծված իրավիճակը, բնականաբար, իր ազդեցությունը թողեց նաև համայնքային գործունեության վրա:
Այդուհանդերձ, հաղթահարելով բազում խոչընդոտներ՝ 2023 թվականի ընթացքում Մասիս խոշորացված համայնքում իրականացվեցին համայնքային կարևորության մի շարք ծրագրեր, որոնք միտված են մեր համայնքի զարգացմանն ու հզորացմանը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ամանորի նախաշեմին մաղթում եմ, որ խաղաղություն ու բարեկեցություն լինի յուրաքանչյուր հայ օջախում:
Թող 2024 թվականը լինի առանց կորուստների, հույսի ու հավատի վերականգնման, խաղաղության ու հաղթանակների տարի։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Դավիթ Համբարձումյան


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը