Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել են Սամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանը Պուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգը ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը Բացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է iPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունը Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգը Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել «Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին Հայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները 

Թող գալիք տարին ջերմությամբ և ուրախությամբ պարուրի ձեզ, ձեր երեխաներին, բոլոր հարազատներին

Բլոգոսֆերա
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամանորյա ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ երևանցիներ,

շուտով հրաժեշտ կտանք 2023 թվականին, որը, վերջին տարիների ոգուն համահունչ, ուներ մարտահրավերների ու փորձությունների իր բաժինը։ Միևնույն ժամանակ այս տարին աշխատանքի և ծրագրերի տարի էր։

Մեծ թափով ընթանում են Երևանի մանկապարտեզների վերակառուցման և վերանորոգման ծրագրերը։ 2023-ին հազարավոր մանուկներ արդեն հաճախել են լիովին նոր նախակրթական միջավայր։ Այս աշխատանքները շարունակվելու են նաև 2024 և 2025 թվականներին, մինչև մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները չունենան մեր երեխաներին իրենց հարկի տակ ընդունելու բարձր մակարդակի պայմաններ։

Թերևս երևանցիներին ամենաշատ հուզող հարցը մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների հարցն է։ Սա քաղաքի խոշորագույն ծրագրերից է, որի բազմաշերտ բաղադրիչները այս կամ այն կերպ առնչվում են մեր քաղաքի յուրաքանչյուր բնակչին։ Տրանսպորտային բարեփոխումը փոխկապակցվում է ճանապարհային ինֆրակառուցվածքին, մայրաքաղաքի ընդհանուր էկոլոգիական ֆոնին և առաջնային ազդեցություն ունի Երևանում կյանքի որակի և դրա էական բարելավման վրա։

Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում արդեն իսկ իրականացվել են մեծ ծավալի ճանապարհաշինական և վերանորոգման աշխատանքներ, որոնք այլևս իրականացվում են նախագծային հիմքով և նոր որակով։ Այս տարի նաև առաջին անգամ մայրաքաղաքի ավտոբուսային պարկը շեշտակի համալրում է ունեցել բարձրակարգ ավտոբուսներով և տրոլեյբուսներով, որոնց շահագործումը մեր քաղաքում ուղևորափոխադրման որակի բարձրացման սկիզբն է միայն։ Սպասվող նոր շարժակազմերի ներդրմանը զուգահեռ 2024 թվականին կավելանան հանրային տրանսպորտին հատկացվող երթևեկելի գծերը, կգործարկվի վճարովի ավտոկայանատեղիների նոր համակարգը, որը լայն քննարկումների առարկա դարձավ հատկապես մեր քաղաքի վարորդների շրջանում։ Այստեղ կնշեմ միայն, որ բացառապես համակարգային լուծումներն են ի զորու բերել մեզ էական բարեփոխումների։ Հանրային շահը միշտ առաջնահերթ է, հետևաբար մեր քաղաքի բնակիչներից ակնկալում եմ կամային մոտեցում և աջակցություն Երևանը ապահով և հարմարավետ քաղաք դարձնելու մեր ընդհանուր ճանապարհին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

2023 թվականին երևանցիների և նաև ողջ հայ ժողովրդի միտքն ու հայացքն ուղղված էր դեպի մեր արցախցի քույրերն ու եղբայրները, ովքեր դեռ նախորդ տարեվերջին ենթարկվեցին նախ երկարատև պաշարման, ապա բռնի տեղահանման ծանրագույն փորձությանը։ Մեր հայրենակիցների համար այս դժվար պահին կարևոր էր և կարևոր է ստանալ մեր բոլորիս անկեղծ սերը, սփոփանքը, բայց առաջին հերթին եղբայրական անմնացորդ աջակցությունը։

Երևանը, որպես Հայաստանի Հանրապետության ամենախոշոր համայնք, ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ, պետական պատկան մարմինների հետ համատեղ իրականացրեց տասնյակ հազարավոր արցախցիների տեղափոխումը։ Արդյունքում ավելի քան 11,000 արցախցի ընտանիք (շուրջ 43,000 քաղաքացի) հանգրվանեց մայրաքաղաքում։ Երևանի քաղաքապետարանն այժմ մշակում և իրականացնում է ծրագրեր, որոնք կոչված են նպաստելու Երևանում արցախցիների կեցության, կրթության և զբաղվածության հարցերը լուծելուն։ Մի շարք արցախցի մասնագետներ արդեն իսկ համալրել են Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցներում առկա թափուր հաստիքները, և այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու։

Իմ և երևանցիների անունից երախտապարտությունս եմ հայտնում մեր արցախցի հայրենակիցներին տասնամյակներ շարունակ ազգային պայքարի առաջամարտիկները լինելու համար։ Նաև շնորհակալ եմ և ողջունում եմ ձեզ Երևանը արցախյան հարուստ բարբառով հարստացնելու համար։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ դուք՝ սիրելի արցախցիներ, մշտապես զգալու եք Երևան համայքնի ուշադրությունն ու հոգատարությունը։

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

2023 թվականը երևանցիների համար աչքի ընկավ նաև մայրաքաղաքում քաղաքական ընտրությունների անցկացմամբ։ Երկրում առկա մարտահրավերների համատեքստում ընթացող նախընտրական գործընթացների և սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորվեց Երևանի պատմության ամենամրցակցային ավագանին։ Մրցակցությունը մշտապես գործում է ի շահ քաղաքացու, հետևաբար մեր պարտքն է քննադատական, համագործակցային, բայց և առաջին հերթին կամային աշխատանքով արդարացնել ոչ միայն այսօր ընտրելու իրավունք ունեցող երևանցիների, այլև այսօր մանկապարտեզ հաճախող և դպրոցահասակ ապագա հասուն քաղաքացիների սպասելիքները։

Սիրելի՛ երևանցիներ,

Թող գալիք տարին ջերմությամբ և ուրախությամբ պարուրի ձեզ, ձեր երեխաներին, բոլոր հարազատներին և սիրելիներին։ Մաղթում եմ բոլորիս խաղաղության, նվաճումների և վերելքների տարի։

Շնորհավոր ԱՄԱՆՈՐ»։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Ամենադիտված