Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը Արհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգը Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում Կիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէ Իտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետով Սև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվել Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան Չինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի Եվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրո 

Եթե ընդդիմությունը չի կարողանում էական փոփոխություններ անել, ապա արժե աշխատել դրա ամրապնդման վրա

Բլոգոսֆերա

ՀՀ նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը գրառում է կատարել․

«Մեր երկրում իրավիճակն իրենց ներկայացնում է մի մեծ և բարդ քաղաքական թմբիր: Նախ, առկա է կառավարման (ավելի շատ՝ իշխանության) ճգնաժամ: Չնայած 2021 թվականին վերընտրվելուն, ներկայիս քաղաքական իշխանությունը չի ցուցաբերում բավարար կոմպետենտություն կամ արդյունավետություն (իսկ երբեմն նրանց գործողությունները կամ անգործությունը որակվում են որպես ազգայն շահերին դավաճանություն):

Երկրորդ, քաղաքական էլիտայի և կոնտրէլիտայի (ընդդիմության) միջև հակամարտությունը (ավելի ստույգ՝ դրա բացակայությունը) նույնպես հաստատում է իշխանության ճգնաժամի առկայությունը։ Երկու կողմերն էլ կարծես ավելի շատ մտահոգված են իշխանության հանդեպ իրենց մոլուցքով, քան երկիրը կառավարելու և ճգնաժամից դուրս բերելու նոր ուղիների առաջարկությամբ ու պատասխանատվության ստանձմամբ: Ընդդիմությունը չի կարող (կամ չի ցանկանում) կազմակերպել համաժողովրդական շարժում: Ըստ էության առկա է իրական այլընտրանքների բացակայություն կամ ճգնաժամ, ինչպես նաև հանրային անվստահություն՝ ներկայիս քաղաքական ուժերի նկատմամբ։

Երրորդ՝ հասարակության մասնատվածությունը խորը և բովանդակալից քննարկում պահանջող խնդիր է։ Ակնհայտ է, որ պատերազմում պարտությունը, գործող իշխանությունների վերընտրվելը և Արցախի կորուստը, պառակտել է հանրությունը՝ էլ ավելի սրելով սոցիալական լարվածությունը։

Թերևս այս իրավիճակում միայն ազգային (ժողովրդական)-ազատագրական պայքարը կարող է հանդիսանալ խնդիրների լուծման ցանկալի և իդեալական մեխանիզմ։ Այն ենթադրում է ակտիվ հասարակական մասնակցություն, խաղաղ դիմադրություն ապատիային ու անգործությանը, ինչպես նաև փոփոխությունների պարտադրում:

Այնուամենայնիվ, խոսքը ինքնաբուխ ու անկառավարելի ընդվզման մասին չէ, որը հաճախ կարող է հանգեցնել քաոսի, բռնության և հասարակության հետագա պառակտման:

Ելնելով լիբերալ ժողովրդավարության սկզբունքներից և մարդու իրավունքների փիլիսոփայությունից, ազգային-ազատագրական պայքարը նախընտրելի կլիներ իրականացնել հետևյալ քայլերի ձեռնարկմամբ.

1. Քաղաքացիական հասարակության կառուցում. հասարակության տարբեր կայացած խմբերի միջև երկխոսության հաստատումը նպաստում է ազգային ողբերգության և վշտի պատճառների ընդհանուր ըմբռնմանը:

2. Տեղեկատվական աշխատանք. կարևոր է ընդգծել ներկայիս կառավարության ամեղսունակությունը, ձախողումներն ու կործանարար օրակարգերը, ինչպես նաև առաջարկել կառավարման և ազգային օրակարգերի այլընտրանքային տարբերակներ:

3. Ընդդիմության ուժեղացում. եթե գոյություն ունեցող ընդդիմությունը չի կարողանում էական փոփոխություններ իրականացնել, ապա արժե աշխատել դրա ամրապնդման վրա: Սա կարող է ներառել նոր քաղաքական շարժումների ձևավորում, որոնք ընդգծում են քաղաքացիական ներգրավվածության, քաղաքական մասնակցության և թափանցիկության գաղափարները:

4. Ճնշումներ իշխանությունների վրա. գործող իշխանությունը կարելի է պահել վերահսկողության տակ՝ շարունակական հասարակական ճնշման միջոցով։ Հանրահավաքներ, հրապարակային ակցիաներ, ցույցեր. այս ամենը կարող է օգտագործվել որպես ժողովրդի դժգոհությունը դրսևորելու միջոց։

5. Ժողովրդավարական ակտիվություն. ակտիվության մեծացման և քաղաքական կյանքում քաղաքացիների ակտիվ մասնակցության կոչը կարող է նվազեցնել ապաշնորհ իշխանությունների վերահսկողական կարողությունները:

Համաժողովրդական ազատագրական պայքար սկսելը պահանջում է մտածված ու հավասարակշռված մոտեցում։ Առանցքայինը ոչ թե ավելի մեծ տարաձայնություն և ատելություն առաջացնելն է, այլ հասարակությանը ընդհանուր նպատակների, ժողովրդավարական սկզբունքների և ներքին ռեսուրսների շուրջ համախմբելու փորձը: Ի վերջո, ցանկացած պայքարի նպատակը պետք է լինի ոչ միայն իշխանափոխությունը, այլ ավելի արդար, թափանցիկ ու բարեկեցիկ հասարակության ստեղծումը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորությունները
Ամենադիտված