ԱԺ նախագահը ստորագրել է ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
ՔաղաքականՀիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարել Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: