Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ․ քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր
ՔաղաքականՀունվարի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացրին կուսակցությունից։
Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։
ՀՀ ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը և Թագուհի Ղազարյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։