Տավուշի մարզի 41-ամյա բնակիչը կտրել է թափառող շների ականջները
ՀասարակությունԵրեկ՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջանում «մի ծալապակաս» շների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել։
Տեղում Տավուշի մարզի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Վլադ Բազունցի գլխավորությամբ ստեղծվում են օպերատիվ խմբեր և սկսվում է «ծալապակասին» հայտնաբերելու գործողությունների գործընթաց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հսկայածավալ աշխատանքի արդյունքում պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Դիլիջանի բաժին են հրավիրել Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Մ․Մ․-ին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։