ԱՄՆ-ում շունը 4 հազար դոլար է կերել
ԱյլԱՄՆ-ում Սեսիլ անունով 7–ամյա շունը չորս հազար դոլար է կերել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործակալության տվյալներով՝ շան տերերին հաջողվել է վերադարձնել գումարի մեծ մասը՝ կեղտոտելով ձեռքերը։
«Նա իր կյանքում ոչ մի վատ բան չէր արել, մինչև որ կերավ չորս հազար դոլարը»,- ասել է շան տերը՝ Քերի Լոն։
Ամուսնու՝ Քլեյթոնի հետ նրանք շան արտաթորանքից ու փսխած զանգվածից հանել են թղթադրամների կտորները, ապա սոսնձելով վերականգնել դրանք։
«Մենք արդեն վերականգնել ենք 3550 դոլար»,- հայտնել է շան տերը: