ՌԴ–ում հարբած տղամարդը հինգերորդ հարկի պատուհանից դուրս է նետել մեկամյա դստերը
ԱյլՌԴ Եկատերինբուրգում 30-ամյա հարբած տղամարդը վիճաբանել է կնոջ հետ և հինգերորդ հարկի պատուհանից դուրս նետել փոքրիկ դստերը։ Մեկ տարեկան աղջիկը չորս օր մնացել է ձնակույտի մեջ, նրա կյանքը չի հաջողվել փրկել, հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։
Զույգի վիճաբանությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին, որից հետո ծնողները մոռացել են երեխայի մասին, որը եղել է ձնակույտի մեջ։ Աղջկան գտել են միայն հունվարի 3-ին բարձրահարկ շենքի մուտքի մոտ։
Հորն անմիջապես բերման են ենթարկել ոստիկանություն։ Նա նախկինում դատապարտված է եղել կողոպուտի, գողության և խարդախության համար։ Այժմ նրա դեմ քրեական գործ է հարուցվել, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։