Ռուսաստանը չի միջամտում ԱՄՆ-ի՝ Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու ջանքերին. Պետդեպ
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ դիվանագիտական ջանքերին, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ռուսաստանը մեզ ոչ մի կերպ չի խանգարում դիվանագիտական կարևոր ջանքեր գործադրել, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանին և Ադրբեջանին։ Մենք կշարունակենք դրանք»,- հավելել է դիվանագետը։
Ինչ վերաբերում է երկու պետությունների արտգործնախարարների՝ Վաշինգտոնում նախապես հայտարարված հանդիպման ժամկետներին, ըստ Միլլերի, բանակցությունների ժամկետը որոշվելուն պես, կհաջորդի պաշտոնական հայտարարություն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան