Փաշինյանը որոշում է ստորագրել. Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդերլանդներ
ՔաղաքականՎարչապետ Փաշինյանը հունվարի 5-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանին և միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին 2024 թվականի հունվարի 10-13-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Մշտական արբիտրաժային դատարանի կողմից համակարգվող միջպետական արբիտրաժային վեճի շրջանակներում առաջին ընթացակարգային լսումներին մասնակցելու նպատակով:
2 2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղվող աշխատողների՝ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: