100 տարեկանում մահացել է «Մերի Փոպինս» ֆիլմի դերասանուհին
ԱյլԼոս Անջելեսում 100 տարեկանում մահացել է բրիտանացի դերասանուհի Գլինիս Ջոնսը, ով կատարել է տիկին Բենքսի դերը «Մերի Փոպինս» (1964) ֆիլմում։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը, վկայակոչելով իր կառավարչին:
Ջոնսը «Թոնի» մրցանակ է ստացել 1973 թվականին «A Little Night Music մյուզիքլում իր դերի համար և 1960 թվականին «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» է առաջադրվել։
«Այսօր Հոլիվուդում տխուր օր է: Նա հին Հոլիվուդում վերջիններից մեկն էր», - ասել է Գլինիս Ջոնսի մենեջերը:
Նա հայտնել է, որ Ջոնսը մահացել է ծերանոցում՝ «բնական պատճառներից»: