«Տաք գինի կա՞, թե չկա»․ Փաշինյանն այցելել է Արուճ (տեսանյութ)
ՏեսանյութերԱրուճի Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում ներկա գտնվեցինք Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին, որը տեղի ունեցավ հոգևոր երաժշտության փառատոնի շրջանակում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շրջեցինք նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել էին տարածաշրջանին բնորոշ ուտեստները:
Այցելեցինք նաև Արուճի ամրոց, որը կառուցվել է 6-8-րդ դարերի ընթացքում»,– գրել է նա։: