Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհի առաջնության մասին․ այն չէր կարող հեշտ լինել. Չեմպիոն Արթուր Դավթյան (տեսանյութ) Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կաջակցի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանին Ստեղծվել է Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի սահմանանշանների չափագրման աշխատանքային խումբ Ճամբարակ-Դիլիջան ճանապարհին «ՎԱԶ»-ն ու «Գազելը» բախվել են․ 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ինչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան Գառնիկ Չոլաքյանն այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունում Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը Լիլիթ Ստեփանյանից հետո պատգամավորական մանդատը կստանա Էդգար Առաքելյանը Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ Աննա Գրիգորյան․Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ 

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ներկայացվել են ներքին գործերի բնագավառում իրականացվող բարեփոխումները

Հայաստան

Փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը։

Մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը ողջունելով գործընկերներին՝ երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ արդարադատության և ներքին գործերի ոլորտներում Հայաստանի կառավարության հետ բազմաոլորտ համագործակցության համար։

Նա նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը ստեղծվել է մեկ տարի առաջ՝  հավակնոտ բարեփոխումների օրակարգով։ Բարեփոխումների նոր փուլն ընդգրկում է ոստիկանության, փրկարար ծառայության, աղետների ռիսկի կառավարման և հանրային անվտանգության ապահովման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտները։

 Խոսելով Նախարարության աշխատակազմի կարողությունների բարձրացման մասին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է իրականացված մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ կառուցվածքային ստորաբաժանումների մեծ մասի ձևավորումը՝ բաց և թափանցիկ մրցույթային ընթացակարգերով։ Կարևորելով հակակոռուպցիոն պատշաճ մեխանիզմների կիրառումը՝ նա հատուկ ընդգծել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ձևավորումը։

Ելույթի ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել նաև Ոստիկանության բարեփոխումներին, որոնք ներառում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ կազմակերպչական և գործառնական բարելավումներ: 
Նշվել է, որ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաջողությամբ իրականացվել են, իսկ նոր ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակումն ընթացքի մեջ է։

Հիմնական ձեռքբերումներից փոխնախարար Սարգսյանն առանձնացրել է Հայաստանի բոլոր մարզերում Պարեկային ծառայության ստեղծումը և Ջրային պարեկային ծառայությունը՝ Գեղարքունիքի մարզում։ 

Շարունակելով ներկայացել Ոստիկանության բարեփոխումները՝ ՆԳ փոխնախարարը խոսել է նաև Քրեական և Համայնքային ոստիկանությունների, Ոստիկանության գվարդիայի և Զանգերի միասնական/Օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ձևավորումների մասին. «Հատկանշական է, որ վերջերս ավարտվել է նոր Քրեական ոստիկանությունում ծառայության դիմելու համար ընդունելության գործընթացը։ Եվրոպոլի հետ համագործակցությունը և այս ոլորտում ԵՄ չափանիշների կիրառումը կլինի նոր Քրեական ոստիկանության հիմնական ուղղություններից մեկը»,- հավելել է Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ հիմնական նպատակն է ապահովել մարդու իրավունքների վրա հիմնված, ժողովրդավարական և բազմաֆունկցիոնալ ոստիկանություն, որը կարող է պայքարել հանցավորության դեմ և, միջազգային ստանդարտներին համահունչ, պահպանել օրենքի գերակայությունը. «Մեր նպատակն է ոստիկանությունը վերափոխել մասնագիտացված և տեխնիկապես կատարելագործված համակարգի։ Այս ուղղությամբ արդեն իսկ կան ձեռքբերումներ։ Մասնավորապես՝ մեկնարկել և բարեհաջող ընթանում է ոստիկանության ծառայողների ատեստացիան, ինչը ներառում է նաև ծառայողների բարեվարքության ստուգման կարևոր բաղադրիչ»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Փոխնախարար Սարգսյանը հատուկ շեշտել է Ոստիկանությունում գենդերային հավասարության ապահովման կարևորությունը. «Մի շարք գործողություններ են իրականացվել կանանց համար ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով. սահմանվել է հատուկ գրանցման ընթացակարգ, մեղմացվել են նվազագույն քվոտաները, կազմակերպվել են իրազեկման միջոցառումներ, որոնց շրջանակում կոնկրետ օրինակներով ցույց ենք տվել, որ կանայք նույնպես իրավապահ համակարգի լիիրավ անդամ են։ Այս ուղղությամբ Եվրամիությունը, որպես մեր հիմնական գործընկերներից մեկը, կարող է ավելի մեծացնել ոլորտին ուղղված նպատակային աջակցությունը ինչպես բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում, այնպես էլ երկկողմ նախագծերի միջոցով»,-նշել է փոխնախարարը։

Առաջնահերթ ոլորտներից ՆԳ նախարարի տեղակալն առանձնացրել է նաև քաղաքացիական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովումը և առաջացող կարիքների մարտահրավերներին դիմակայելը: Նշվել է, որ հաստատվել են 2023-2030 թթ. Աղետների և ռիսկերի կառավարման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը: Այս պահին իրականացվում են միջոցառումներ Փրկարար ծառայության լիովին վերափոխման ուղղությամբ, ինչի հիմնական նպատակն է ձևավորել անվտանգ և դիմակայուն երկիր, աղետների վտանգից ապահովել անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը: 

«Նշված գրեթե բոլոր բարեփոխումներն իրականացվել են Եվրամիության ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ, և մենք բարձր կգնահատենք ԵՄ աջակցության շարունակությունն ու հետագա ընդլայնումը՝ հասանելի բոլոր ձևաչափերով. աջակցելով  Ոստիկանության և Փրկարար ծառայության բարեփոխումներին՝ ապահովվելու է հանրային անվտանգությունը»,-հավելել է Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև 2023-2026 թթ. Հակակոռուպցիոն նոր ռազմավարությանը, դատաիրավական լայնածավալ բարեփոխումներին, վեճերի լուծման այլընտրանքային բարեփոխումներին, քրեական, քրեադատավարական օրենսդրության, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիոն օրենսդրության մշակմանը, սահմանադրական փոփոխություններին և Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, Մարդու իրավունքների պաշտպանության՝ Հայաստանի ազգային ռազմավարության մշակմանն ու ընդունմանը։ Անդրադարձ է եղել նաև Հռոմի ստատուտին։

Ելույթի ավարտին Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցությունն ու ընդլայնել փոխգործակցության օրակարգը։

Ելույթ է ունեցել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա նշել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է աշխատանքներ իրականացնել վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին ուղղված պահանջների կատարման ուղղությամբ, այդ թվում բարելավելով փաստաթղթերի անվտանգությունը՝ ներառյալ կենսաչափական տվյալները, սահմանների և միգրացիայի կառավարումը և ապաստանի քաղաքականությունը:

Արմեն Ղազարյանն ընդգծել է ԵՄ տարածքում ապօրինի բնակվող ՀՀ քաղաքացիների թվի նվազման միտումը. եթե 2018 թվականին Եվրոպայում անօրինական միգրանտների միայն 0,4%-ն էր ՀՀ քաղաքացի, ապա 2019-ին այդ ցուցանիշը նվազել է, և ՀՀ քաղաքացիների տեսակարար կշիռը ԵՄ անդամ պետություններում ապօրինի բնակվող անձանց ընդհանուր թվի մեջ կազմել է 0,3% (2020, 2021 և 2022 թվականներին՝ 0,2%)։ 

Արմեն Ղազարյանը վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ առաջարկ է արել կազմել գործողությունների ծրագիր, որն առավել ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի այս ուղղությամբ հետագա քայլերը։

Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով արվել է մամուլի համատեղ հայտարարություն։

Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ:

Ի թիվս այլ ոլորտների՝ հայտարարության մեջ նշվում է, որ Գործընկերության խորհուրդը վերանայել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքը: 

ԵՄ-ն ողջունել է ՀԸԳՀ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, գնահատել է ձեռք բերված առաջընթացը և խրախուսել է Հայաստանին՝ շարունակելու բարեփոխումների օրակարգը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ուղղված է լինելու ՀԸԳՀ ողջ ներուժի բացահայտմանը:

  Գործընկերության խորհուրդը վերահաստատել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին  Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը: Գործընկերության խորհուրդը ողջունել է ԵՄ աջակցությամբ արդարադատության բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի, Ներքին գործերի նախարարության ստեղծման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ մինչ օրս Հայաստանում արձանագրված ձեռքբերումները: 

Կողմերը նաև արձանագրել են խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում առկա մարտահրավերները. Հայաստանը հանձնառու է աշխատել այդ ոլորտներում հետագա առաջընթացի ուղղությամբ: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ պետությունը դառնալը և խրախուսել է Հայաստանին՝ դիտարկելու համապատասխան կարողությունների զարգացման հնարավորությունները:

  Գործընկերության խորհուրդն ընդունել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութան մեկնարկի Հայաստանի պատրաստակամությունը և վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու իրականացնել լրացուցիչ քայլեր՝ դիտարկելով այդ ուղղությամբ հնարավոր տարբերակները` ի շարունակություն 2023 թ. նոյեմբերին կայացած արտաքին հարաբերությունների խորհրդին: 

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կիրարկումը և խրախուսել է Հայաստանին՝ շարունակելու ջանքերն այդ ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԱշխարհի առաջնության մասին․ այն չէր կարող հեշտ լինել. Չեմպիոն Արթուր Դավթյան (տեսանյութ) Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կաջակցի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն ԳրիգորյանինՍտեղծվել է Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի սահմանանշանների չափագրման աշխատանքային խումբՃամբարակ-Դիլիջան ճանապարհին «ՎԱԶ»-ն ու «Գազելը» բախվել են․ 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոցՆեթանյահուի կուսակցությունը առաջատար է Իսրայելի խորհրդարանական ընտրություններումԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան Գառնիկ Չոլաքյանն այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունումԱրմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրումԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերըԼիլիթ Ստեփանյանից հետո պատգամավորական մանդատը կստանա Էդգար ԱռաքելյանըԹրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները ոչինչ չի ստացել Ուկրաինային օգնելու համարՀոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպԹրամփը առաջարկել է Վենեսուելան դարձնել ԱՄՆ-ի մասԲրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil Աննա Գրիգորյան․Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ«Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ․ չքանդենք եղածը». Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինՈւկրաինան հայտարարել է SpaceX-ի օգնությամբ իր առաջին փորձնական կապի արբանյակի արձակման մասինԴիմակավորված անձինք Ավանում թալանել են բանկի վճարային տերմինալը․ գողացել են շուրջ 4 միլիոն դրամԹրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումըՆեթանյահուի դաշինքը նախնական արդյունքներով չի ապահովել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունըՄիրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալՋեֆրի Հինթոն․ ի՞նչ կլինի, երբ արհեստական բանականությունն ավելի խելացի դառնա, քան մարդըԳորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումԱրմեն Աշոտյան․ TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախիԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում․ ամբողջական ցանկըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներԹրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասինՍպիտակում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը․ նրա ավտոմեքենան ավելի ուշ է հայտնաբերվել«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ 34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ ԺողովուրդՈ՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել
Ամենադիտված