ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հրամանով Կարեն Խաչատրյանը ոստիկանությունում պաշտոնի է նշանակվել
ՀասարակությունԵրեկ՝ փետրվարի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ հերթապահ մասի ծառայության վարչության պետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Խաչատրյանը իրավապահ համակարգի հնաբնակներից է, երկար տարիներ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության, Հայաստանի քննչական կոմիտեի համակարգում, մի քանի վարչական շրջաններում եղել է քննչական բաժնի պետ և իրավապահ համակարգում համարվում է գործի գիտակ: Բազմաթիվ քրեական գործեր են քննվել նրա ղեկավարած բաժիններում, այդ թվում՝ աղմկահարույց:
Նա բարձր է գնահատվում նաև իր մարդկային արժանիքների համար: