«Ադրբեջանը վարում է «այն, ինչ ուզում եմ՝ տվեք» բանակցային եղանակ»․ Փաշինյան
ՔաղաքականԱյսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակմանը․
«Ադրբեջանը շարունակում է վարել այն, ինչ ուզում եմ՝ տվեք բանակցային եղանակ, հակառակ դեպքում ես այն կվերցնեմ պատերազմով քաղաքականությունը»,-նշել է Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Այսինքն՝ սրանք ոչ անկլավային գյուղեր են․
«Այս իրավիճակում մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է, մենք ասում ենք՝ անհրաժեշտ է սահմանների սահմանագծում»,-հավելել է նա։