Քերոբյանի մամուլի խոսնակը ևս հեռանում է պաշտոնից
ՔաղաքականՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի մամուլի խոսնակ Աստղիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ գործընկերներ և ընկերներ, ես թողնում եմ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի և լրատվության վարչության ղեկավարի պաշտոնը և վերադառնում իմ տարերքին՝ հեռուստալրագրությանը»։