Տպավորություն է՝ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության ու անվտանգության ապահովման հարցում․ Փաշինյան
ՔաղաքականԱյսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով ադրբեջանական վերջին հարձակման մասին՝ նշել է․
«Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Տպավորություն է՝ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության ու անվտանգության ապահովման հարցում»։
Ըստ Փաշինյանի՝ դեռևս 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը։ ՀՀ-ն, ստեղծել է ՀՀ ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հետ կապված հարցերով կաշխատեն, սակայն Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածության, իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչել է Ադրբեջանի ու ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը։