Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 14-ից 15-ը
ԻրավունքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, բնակարանյյին գողության՝ 3, պետական ունեցվածքի գողության, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, փաստաթուղթ կեղծելու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, սպանության փորձի, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, դատավորի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, թմրամիջոցի մաքսանենգության ու ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: