ԱՄՆ-ում բարձրացրել ենք Արցախի ժողովրդի ցեղասպանության հարցը, Գլենդելում դատապարտող բանաձև է ներկայացվել․ Արտակ Բեգլարյան
ՔաղաքականԱյսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել են ԱՄՆ կատարած իրենց աշխատանքային այցի մանրամասները։
Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ Գլենդելում Արցախի ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ներկայացվել, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցեր են բարձրացրել՝ կոչ անելով ԱՄՆ ղեկավարությանը համապատասխան պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին և ապահովել նրանց անվտանգ վերադարձը հայրենիք։