Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բրնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ սերբ ժողովրդին Սերբիայի Պետականության օրվա կապակցությամբ:
Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում:
Լիահույս եմ, որ կներդնենք հնարավոր ջանքերը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստանի և Սերբիայի փոխհարաբերությունները խորացնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների»: