Պետությունը պե՞տք է մտածի ծնողներին վարչական և քրեական պատասխանատվության ենթարկելու մասին․ Արսեն Թորոսյան
ՔաղաքականԱյսօր ԱԺ-ում քննարկման ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին կրթության իրավունքի վերաբերյալ հարց ուղղեց․
«Արդյո՞ք ծնողներին միայն համոզելու, նրանց հետ աշխատելու մեխանիզմները բավարա՞ր են կրթության պարտադիրությունը ապահովելու տեսանկյունից, թե՞ պետությունը նաև պետք է մտածի ծնողների վրա պատասխանատվության միջոցներ դնելու մասին, սկսած վարչական, վերջացրած, ինչու ոչ նաև, քրեական պատասխանատվությամբ, որպեսզի ապահովվի 12-ամյա կրթությունը»։
Ի պատասխան Սվաջյանն արձագանքեց, որ այդ հարցը ուսումնասիրվում է․ «Գործող իրավակարգավորումներով գործում է 30 հազար դրամ տույժ ծնողի նկատմամբ, սակայն այն էական ազդեցություն չի ունենում»,-ավելացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։