ՇՈՒՏՈՎ. նոր բազմասերիանոց ֆիլմ հայկական էկրաններին` «ՏԱՆԴԵՄ»
Ժամանց
Հայաստանում նոր իրականություն սահմանած հեռուստաարտադրողները ներկայացրել են նոր բազմազերիանոց ֆիլմի պոստերը։ «ARTN»-ը, «USArmenia»-ն և «Նոր Հայաստան»-ը ինստագրամյան էջում հրապարակել են նոր բազմասերիանոց քրեական դրամայի պոստերը։
«Տանդեմ» սերիալի գլխավոր պրոդյուսերի խոսքով՝ նախագիծը փոխելու է մարդկանց վերաբերմունքը հայկական քրեական դրամաների, ինչպես նաև հայկական ամբողջ կինոարտադրության նկատմամբ։
Պոստերից տեղեկանում ենք, որ այն շուտով կհայտնվի հայկական էկրաններին։ Գլխավոր պրոդյուսերը կրկին Ռոբերտ Օղլախչյանն է։
Թեև ֆիլմի մասին դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չկա, բայց, ենթադրվում է, որ այն լինելու է աննախադեպ թե դերասանական կազմով, թե որակով։
Քրեական դրամաների սիրահարները շուտով կվայելեն բազմասերիանոց ֆիլը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան