Այստեղ լրիվ սևեր ու սպիտակներա․ էնպես են անում, որ դիմում գրես, դուրս գաս․ բուժաշխատող
ՀասարակությունԱյս պահին Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն ՓԲԸ-ի մի շարք բուժաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանցից մեկի պնդմամբ՝ 30 տարի իրենք անձնուրաց աշխատել են, սակայն այսօր այնպես է արվում, որ դիմում գրեն և հեռանան․
«Այստեղ լրիվ սևեր ու սպիտակներա, ովքեր իրենց թիմակիցներն են՝ իրենց համար կանաչ ճանապարհ է, իսկ ովքեր թիմակիցները չեն՝ դժոխքի են վերածում նրանց աշխատանքը, էնպես են անում, որ դու դիմում գրես, դուրս գաս»։
Ըստ հիվանդանոցի աշխատակցի՝ հիվանդանոցի գլխավոր մանկաբարձուհին վատախոսում է նրանց մասին, ովքեր իր թիմակիցները չեն և հաշվեհարդար է տեսնում։ Համոզված է՝ նրան տվել են այդ թույլտվությունը, որպեսզի ինչպես ցանկանա, այդպես վարվի։