Ապօրինի ձկնորսություն Արփա գետում. 74-ամյա տղամարդը ձերբակալվել է
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 15-ին Վայք քաղաքի տարածքում ծառայություն իրականացնելիս Արփա գետում նկատել են երկու տղամարդու: Մոտենալով՝ տեսել են, որ նրանք էլեկտրահարման եղանակով ձկնորսություն են անում:
Պարեկներին տեսնելով՝ նրանցից մեկը դիմել է փախուստի: Էլեկտրահարման եղանակով ձկնորսություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով վայքեցի 74-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղ հայտնել է, որ էլեկտրական պարագաներն իրենն են, ձկները ինքն է որսացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած 53-ամյա վայքեցուն հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: