Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահին
ՔաղաքականՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում:
Բարձր ենք գնահատում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Լիտվայի շարունակական ջանքերը:
Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա գարնանը Լիտվա կատարած այցի շրջանակներում կայացած մեր հանդիպումը և կառուցողական երկխոսությունը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-լիտվական օրակարգը կհարստացնենք նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: