Հուշարձանի տարածքում առկա է քարաթափման վտանգ․ ԿԳՄՍ
ՀասարակությունՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել․
«Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով Օհանավանում օրերս հայտնաբերված ժայռափոր միջնադարյան դամբարանի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հուշարձանի տարածքում առկա է քարաթափման վտանգ:
Առաջիկայում հնավայրում կիրականացվեն հնագիտական աշխատանքներ. հուշարձանը կվկայագրվի և կներառվի նորահայտ հուշարձանների ցանկում:
Մինչ այդ տարածքն այցելությունների համար փակ կլինի:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը տարածք կթույլատրվի միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համաձայնությամբ և աշխատակիցների ուղեկցությամբ»։