Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՍԻԱՍ Ակադեմիա
ՔաղաքականԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ այցելել է ՍԻԱՍ Ակադեմիա, ծանոթացել պայմաններին ու ծրագրերին:
Ավելի քան 800 մարզիկ ունեցող կառույցը, համահիմնադիր Արայիկ Բազինյանի խոսքով, տեխնիկապես հագեցած է ժամանակակից լսարաններով, պրոֆեսիոնալ մարզասարքերով մարզադահլիճներով, սիմուլյացիոն հրաձգարանով ու մի շարք այլ հնարավորություններով:
Ակադեմիան անցկացնում է նաև վերապատրաստման և որակավորման դասընթացներ պետական կառույցների, բանակի, անվտանգության ոլորտի աշխատակիցների, իրավապահների համար ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ արտերկրում:
Նախորդ տարի տեղի ունեցած հրդեհից հետո հանդիսավորությամբ վերաբացվել է ակադեմիայի մեծ մարզադահլիճը՝ կահավորված նոր գույքով: