Կոտայքի բաժնի ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել
ԻրավունքՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փետրվարի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արամուս գյուղի 33-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են կարճեցված փողով առանց գործարանային համարի հրազեն, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Աբովյան քաղաքի 49-ամյա բնակչի տանը. հայտնաբերվել է «MP654K» տեսակի օդաճնշիչ ատրճանակ:
33-ամյա և 49-ամյա տղամարդիկ ձերբակալվել են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: