Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը. Պատրուշև
Արտաքին ՔաղաքականԱրևմուտքը փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեսնում ենք նաև արևմտյանների ցանկությունը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում»,- ասել է Պատրուշևը Բիշքեկում Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։