Բայց Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի․ Վահան Քերոբյան
ՔաղաքականՀակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ դատարանը տնային կալանք ընտրեց որպես խափանման միջոց՝ 2 ամիս ժամկետով։
Դատարան եկած Վահան Քերոբյանը լրագրողի հարցին՝ արդյո՞ք այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ չի՞ տեսնում, բացասական պատասխան տվեց։
Մեկ այլ հարցի՝ «կսպասե՞ր, որ նման վերաբերմունքի կարժանանար Նիկոլ Փաշինյանի կողմից», Քերոբյանն արձագանքեց՝ «բայց Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի»։
Հիշեցնենք՝ Քերոբյանը որպես նոր մեղադրյալ է ներգրավվել «Սիներջի»-ի գործի շրջանակներում, Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների մասով։