Մնացել է այս իշխանությանը հեռացնելու վերջին փորձը․ Սերժ Սարգսյան
ՔաղաքականԱյսօր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դատական նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
«Ցավոք սրտի, այս երկիրը դարձել է ասող-խոսողների երկիր. ոչ թե գործողություններով են դատում, այլ` ուղղակի ում մտքին ինչ փչում է՝ խոսում են»,- նշել է նախկին նախագահը և շարունակել իր միտքը՝ մարտի 1-ի վերաբերյալ հարցերին պատասխանելով․
«Մենք փամփուշտ չենք օգտագործել երկրի ներսում, այլ՝ իրավապահ մարմինները։ Այս գործով ինչ-որ եղել է, եղել է ի պատասխան այն մարդկանց, ովքեր չկարողացան այն ժամանակ իրենց նպատակին հասնել, իսկ 2018 թվականին հասան»։
Խոսելով երկրի ներկայիս ներքաղաքական իրավիճակից` Սարգսյանը կարծիք է հայտնել՝ երբ պահը հասունանա, մնացել է այս իշխանությանը հեռացնելու վերջին փորձը։